26.11.2024
Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը
prev Նախորդ նորություն

Կմնա՞ն արդյոք ռուսական հեռուստաալիքները հայկական մուլտիպլեքսում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, պարզաբանումներ է տվել ռուսական կողմի հետ նախարարության խորհրդակցությունների արդյունքների հետ կապված։


Մասնավորապես, երբ լրագրողները խնդրեցին մեկնաբանել ռուսական կողմի հայտարարությունները, թե Երևանը որևէ փաստ չի ներկայացրել, Խաչատրյանը նշեց. «Խնդրում եմ առաջնորդվել մեր պաշտոնական հայտարարություններով։ Խոսքը ոչ թե կոնկրետ խախտման, այլ խախտումների փաստի մասին էր։ Կոնկրետ փաստեր ներկայացնելու կարիք անգամ չկար, մենք ասացինք, որ խախտումներ կան, սա ընդունվեց»։


Հարցին, թե կքննարկվի արդյոք ռուսական հեռուստաալիքները Հանրային մուլտիպլեքսից բացառելու հարցը, նախարարը պատասխանեց. «Մեր հետագա հարաբերությունները կախված էին խորհրդակցությունների արդյունքից, և քանի որ մեր գործընկերները նշում են, որ իրենք հավատարիմ են քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու համաձայնագրի բոլոր դրույթների կատարումը, մենք դա ընկալում ենք որպես նման հաղորդումների հեռարձակման կանխարգելում»: