23.04.2025
Մեր ռազմավարությունն է՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը». վարչապետ
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրել է Յասմին Դում-Թրագուտին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյան Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Յասմին Դում-Թրագուտին (Ավստրիա):


Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել նրան հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայագիտության զարգացման, պատմական փաստերի արձանագրման և կեղծիքների դեմ պայքարելու հնարավորությունների վերաբերյալ հարցեր:


Հանրապետության նախագահը գիտնականի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության վրա:


Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների և հայագիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրել է Յասմին Դում-Թրագուտին «Մովսես Խորենացի» մեդալով:

Օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվել էին կեղծ տեղեկանքներ. ՆԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար