26.11.2024
Գլխավոր դատախազը տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կարևորում է Կատարի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Ազգային տոնի կապակցությամբ:


«Տպավորված եմ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակում մեր կարճատև զրույցով։


Հայաստանը կարևորում է մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և պատրաստակամ է առավել ընդլայնելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը։


Լիահույս եմ, որ կօգտագործենք տարբեր ոլորտներում փոխգործակցության ներուժը լիարժեք իրացնելու բոլոր հնարավորությունները՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: