26.11.2024
Ձյան մաքրման աշխատանքները կկազմակերպվեն 162 միավոր մասնագիտացված մեքենա-սարքավորումներով
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինն ակնկալում է Սանկտ Պետերբուրգում հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։


«Ես կխնդրեի իմ ջերմ ողջյունները փոխանցել ձեր երկրների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով` դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ  Սանկտ Պետերբուրգում»,- ասել է նա հանդիպման մասնակիցներին ուղղված իր ուղերձում:


Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ԱՊՀ երկրների հետ սերտ համագործակցությանը՝ պատմությունը կեղծելու և նացիզմը փառաբանելու փորձերի դեմ պայքարում։  


Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հայաստանը դեռ չի հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։