26.11.2024
ԲԴԽ-ն բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
prev Նախորդ նորություն

Գազի գինը սահմանին 2024-ին չի փոփոխվի. Մհեր Գրիգորյան

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


«Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,-ասաց Գրիգորյանը:


Փոխվարչապետի տեղեկություններով՝ հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմ»-ի հետ 2024 թվականի համար արդեն կքնել է պայմանագիրը, որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ:


Ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։