24.04.2025
Փաշինյանն ու Մոլչեանին քննարկել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ։

Երկուստեք անդրադարձ է կատարվել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար առկա մարտահրավերներին, այդ թվում՝ լոգիստիկ և կլիմայական փոփոխությունների համատեքստում: Ընդգծվել է, որ Երևանում նախարարական հանդիպման անցկացումը վկայում է այդ մարտահրավերներին արդյունավետ արձագանքի և լուծումների հասնելու ՀՀ պատրաստակամության և ջանքերի մասին:


ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ բարձր հանձնակատարը հույս են հայտնել, որ նախարարական հանդիպումն իր ներդրումը կունենա նաև 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ համաժողովի ռազմավարական ուղղությունների նախանշման հարցում:


 


 

Որն է Խաչատրյան ընտանիքի դեմ իրավական տեռորի իրական նպատակը. փաստաբաններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար