27.11.2024
ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
prev Նախորդ նորություն

Հայրենիք հանձնող ու ՀՀ-ն ադրբեջանական սակարկման հանող իշխանությունից ամեն ինչ սպասելի է

Արդեն 6 ամիս է` Արմեն Աշոտյանը բանտում է: Շատերը կզարմանան, որ արդեն այդքան ժամանակ է անցել, բայց Արմենի ընտանիքի, ընկերների ու հարազատների համար սա ցավի ու տառապանքի 6 ամիս է: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Արմենն իր պայքարի ողջ ընթացքում բանտում նստելու հանգամանքը միշտ աչքի առաջ է ունեցել, որովհետև գիտակցել է, թե ում դեմ է պայքարում և դրանք ինչի են ընդունակ:

Հայրենիք հանձնող ու մեր հայրենիքի տարբեր հատվածներն ադրբեջանական սակարկման հանող իշխանությունից ամեն ինչ սպասելի է:

Դրա համար էլ քաղաքական գործերն առաջին պլանում են, իսկ իշխանության դեմ պայքարող մարդիկ տարատեսակ ճնշումների ու կոշտ դիմակայության թիրախում են:

Արմենն ու քաղաքական գործերով անցնող շատ գործիչներ իրենց ծանր պայքարը շարունակում են ու այսօր քաղաքական պայքարի դրոշակակիրները նրանք են:

Դրսում գտնվողներիս պարտքն է` յուրաքանչյուր քայլ անելիս, որոշում կայացնելիս, հիասթափություններ ունենալիս և տարատեսակ հարվածներ ստանալիս միշտ մտքում ունենալ տղերքի բանտում գտնվելու և այնտեղից պայքարելու հանգամանքը:

Ազատությո՛ւն Արմենին ու մեր բոլոր քաղբանտարկյալներին՞,- գրել է Աբրահամյանը: