26.11.2024
ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատել է արցախցիների իրավունքների հասցեագրման կարեւորությունը
prev Նախորդ նորություն

Վարչապետը Մատենադարանում մասնակցում է 15-րդ դարի Ավետարանի ընծայաբերման արարողությանը

Մատենադարանում այս պահին ընթանում է 15-րդ դարի Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նխարր Ժաննա Անդրեասյանը եւ այլք:


Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր խոսքում նշեց. «Շուրջ 620 տարի դեգերումից հետո տուն է վերադարձել ձեռագիր մատյան եւ հանգրվանել նույն գրչի մեկ այլ ձեռագրի հարեւանությամբ: Սա մեծագույն տոն է Մատենադարանի եւ հայագետների համար առհասարակ:


1-2 ամիս առաջ հայագիտական միջազգային հարթակներում հայտնվեց լուր, որ եվրոպական աճուրդում հայտնվել է մի ձեռագիր մատյան, որը բացառիկ հետաքրչքրություն է ներկայացնում եւ լավ կլիներ, որ այն հանգրվաներ Մատենադարանում:


Ես կապվել եմ սեփականատիրոջ հետ, խնդրել եմ ընդամենը մեկ շաբաթով աճուրդից հանել մատյանը, այնուհետեւ կապ եմ հստատել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Մեր զրույցը տեւել է մեկ րոպե, նախարարն ասաց՝ այնպես արեք, ձեռագիրը պահպանեք, մնացածը կհասկանանք: Այսօր ձեռագիրը Մատենադարանում է»:


Խզմալ;յանը շնորհակալություն հայտնեց վարչապետին, կառավարությանը, այս հարցում աջակցելու համար:


Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «15-րդ դարի մատյանը վերադառնում է տուն: Պարոն Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ինձ, ես ուզում եմ այդ շնորհակալությունը վերահասցեագրել Հայաստանի բոլոր հարկ վճարողներին, որոնց վճարած գումարներից է կառավարությունը հնարավորություն ստանում այսպիսի խնդիրներ լուծել:


Սա շատը կարեւոր արձանագրում է, որովհետեւ մեր քաղաքականությունը հանգում է նրան, որ մենք բարերարության տրամաբանությունը պետք է փոխարինենք օրինապահ հարկ վճարելու տրամաբանությամբ, որովհետեւ ամենամեծ բարերարները իրենց հարկերը պարտաճանաչ վճարողներն են, որոնք միաժամանակ ուժեաղնում են պետական ինստիտուտները, պետությունն էլ հնարավորություն է ստանում ուժեղացնել իր պետության հոգեւոր, արժեքային հիմքերը:


Մենք նաեւ նպատակադրվել ենք, որ սա առանձին վերցրած մի քայլ չլինի, հաջորդ տարվա բյուջեում մենք միջոցներ ենք նախատեսել նման ձեռքբերումների համար:


Նաեւ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք շատ մեծ միջոցներ ենք տրամադրում մշակութային, պատմական հուշարձանները պահպանելու, վերականգնելու համար: Նաեւ գիտությանը ֆինանսավորումն ենք մեծացնում, որ այդ հուշարձանների պահպանումը, հետազոտությունը ինստիտուցիոնալ հենքերի վրա դրվեն:


Ինչ վերաբերում է ձեռագրին, շատ բան չեմ կարող ասել: Ես այստեղ եմ այն սեփական աչքերով տեսնելու: Իսկ մատյանի արժեքի, պատմության մասին, թերեւս, ժամանակի ընթացքում մասնագետները ավելի շատ կխոսեն: Ուրախ եմ, որ կարողացել ենք նրանց այդ առիթը ընձեռել»: