Գերիների փոխանակումը ցանկանում եմ անվանել «զրոյական կետ». Փաշինյան
Ես կցանկանայի գերիների փոխանակումը դիտարկել որպես «զրոյական կետ» Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում, որտեղից կարելի է ջանքեր գործադրել՝ ապահովելու, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարների հանդիպման բացման խոսքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև վստահեցրել է, որ մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ իրատեսական է, եթե Բաքուն հաստատի երկու երկրների ղեկավարների միջև արդեն համաձայնեցված սկզբունքները։
VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ Ադրբեջանը ՀՀ-ին վերադարձրեց 32 գերիների, դրա դիմաց Հայաստանը Բաքվին հանձնեց երկու ադրբեջանցու: Նրանցից մեկը օրերս ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՀՀ-ում սպանության համար: Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանում գերության մեջ է գտնվում առնվազն 113 հայ։