23.11.2024
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հայաստան վերադարձած գերիների անունները (ցանկ)
prev Նախորդ նորություն

Դատախազը Ավետիք Չալաբյանի համար 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակում պահանջեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, կայացավ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստը։

Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել Ավետիք Չալաբյանին ՔՕ 236-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս ժամկետով, գրում է Tert.am-ը:


«Հաշվի առնելով, որ Ավետիք Չալաբյանը 3 ամիս 13 օր փաստացի անազատության մեջ է եղել, փաստացի անազատության մեջ գտնվելու 1 օրյա ժամկետը հաշվելով ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժի 2 օրվա դիմաց, ընդհանուր 6 ամիս 26 օր, Ավետիք Չալաբայանի նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատության սահմանափակում 1 տարի 11 ամիս 4 օր ժամկետով»,- հայտարարեց դատախազը։


Դատավորը հայտարարեց, որ լրացուցիչ լսումները ավարտված են և գնում են առանձին սենյակ՝ վճիռ կայացնելու։


«Դատավճռի եզրափակիչ մասը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին, 17։30-ին», - հայտարարեց դատավորը։


Մեղադրական եզրակացության համաձայն՝ «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»: