27.07.2025
Արցախից բռնի տեղահանված անձինք կսպասարկվեն նաև շաբաթ օրերին
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Մորդյուն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 12-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ։


ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:

Սիսիանի Հացավան գյուղում ծառը ծաղկել է. ԼՈԻՍԱՆԿԱՐ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին