20.04.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի խորհրդարան
prev Նախորդ նորություն

Բաքուն միջազգային համաժողովին հայկական ՀԿ-ների մասնակցությունը տապալելու փորձ է ձեռնարկել

Ատլանտայում (ԱՄՆ) դեկտեմբերի 11-ին մեկնարկած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների 10-րդ համաժողովի մեկնարկին ՀՀ պատվիրակության պահանջով քվեարկությամբ հաստատվել է նստաշրջանին հայկական մի շարք հասարարակական կազմակերպությունների մասնակցությունը, որին դեմ էր արտահայտվում Ադրբեջանի պատվիրակությունը, հաղորդում է «Արմենպրես»-ը։


Քվեարկության արդյունքում հայկական ՀԿ-ների մասնակցության համար կողմ են քվեարկել 61 երկրներ, դեմ՝ Ադրբեջանը և Թուրքան։


Սա առաջին անհաջող փորձը չէ, երբ Ադրբեջանը փորձում է արգելափակել կամ խոչընդոտել հայկական հասարակական կազմակերպությունների մասնակցությունը տարբեր միջազգային համաժողովներին:


Այս դեպքում Ադրբեջանի թիրախում էին հայտնվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները, որոնք քվեարկությունից հետո լիիրավ կմասնակցեն համաժողովի աշխատանքներին:


 


 

Արցախից բռնի տեղահանված անձինք կսպասարկվեն նաև շաբաթ օրերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար