«Փաստ». Ինչո՞ւ է նորից ակտիվացել արտահերթ ընտրությունների թեման
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մամուլը ոչ մեկ անգամ տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը լրջորեն անհանգստացած է և, որպես «պահեստային» տարբերակ, մտադիր է սեփական իշխանության կյանքը երկարացնելու նպատակով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ավելին, կան տեղեկություններ, որ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը կարծես «միս ու արյուն» է ստանում և կարող է կյանքի կոչվել 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին:
Ի դեպ, ուշագրավ է, որ այս թեմայի հետ կապված իշխանական տարբեր Տելեգրամ ալիքներ և ֆեյսբուքյան խմբեր ինտենսիվ սոցհարցումներ են անցկացնում՝ մարդկանց տրամադրությունները ստուգելու նպատակով։ Թեպետ կա տեսակետ, որ իրականում նման «հարցումները», որոնց հիմնականում մասնակցում են «նիկոլականները», նպատակ ունեն թե՛ իրենք իրենց, թե կողմնակիցներին համոզելու, թե ՔՊ-ն դեռ վարկանիշ ունի ու կարող է լավ արդյունքներ գրանցել:
Մեր ունեցած տեղեկություններով, այս հարցում առանձնակի հետաքրքրվածություն ունի Արևմուտքը, որն ամեն ինչ անում է՝ Փաշինյանի իշխանությունը երկարացնելու համար: Ըստ այդմ, հաշվի առնելով, որ Փաշինյանի վարկանիշը երկրաչափական պրոգրեսիայով նվազում է, հնարավոր «ցուգցվանգային» իրավիճակներից խուսափելու նպատակով պահեստային տարբերակներ են մշակում, այդ թվում՝ իրենց ձեռնտու թեկնածու «մշակելու» միջոցով, ինչի պարագայում Նիկոլ Փաշինյանը կլինի «ստվերային» ղեկավար։ Շատ հետաքրքիր է, որ արտահերթի թեման առավել ակտիվացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ալիևն էլ է ուզում գնալ արտահերթ նախագահական ընտրությունների:
«Սա նշանակում է, որ ինչոր մոդերատորներ գոյություն ունեն, որոնք փորձում են երկու երկրի ներքաղաքական գործընթացները վերահսկողության տակ պահել»,-«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում...