26.11.2024
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կրկին ներկայանում է նորություններով
prev Նախորդ նորություն

Վարչապետը Նանե Ասատրյանին վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 6-ի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը դեկտեմբերի 6-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքը։


«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը և ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով`


Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում:


Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ հրապարակումից հետո անհապաղ սույն որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Նանե Ասատրյանին»,- ասվում է որոշման մեջ: