1.10.2026
Ղրղզստանում ՀՀ դեսպանը ԱԳՆ-ին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
prev Նախորդ նորություն

Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Դատարանը մերժեց արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:


Նա կշարունակի մնալ կալանավորված։ Պաշտպանության կողմը միջնորդել էր Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ և գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Ընդդիմությունը նրան որակել է քաղբանտարկյալ և պնդում է, որ Ասլանյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հանդգնել է հաղթել Վանաձորում:


 

Մենք ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ սիրո եւ համերաշխության
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան