24.11.2024
Վարչապետ. Կառավարությունը կաջակցի բոլոր ծրագրերին՝ սիրիահայերին Հայաստանում պահելու համար
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն որևէ մեկի հետ դաշինք չի կազմի. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը որևէ քաղաքական ուժի հետ չի պատրաստվում դաշինք կազմել և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով: Սակայն ՀՀԿ-ն դեռ չի քննարկել նախընտրական իր մարտավարությունը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է կուսակցության խոսնակ,ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ ցուցակում տեղ կգտնեն նաև այն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ իրենց հետ ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնել:

«Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է ոչ միայն կուսակցականներից, այլև քաղաքական ու հասարակական այն միավորներից, որ տարիներ շարունակ սատարել են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը»,- ասել է նա: