6.09.2025
Ինչու է Սամվել Շահրամանյանը չեղարկել ԱԺ նիստը. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Գերխնդիր է նոր որակի ընդդիմության ձևավորումը. Սուրեն Սուրենյանց

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի շրջապատի գործիչներն ակտիվացրել են արտահերթ ընտրությունների թեման. այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և շարունակում:


"Այսօր էլ դրա մասին խոսում էր Սամվել Բաբայանը: Եթե նույնիսկ Փաշինյանը ցանկանում է հերթական անգամ բեմականացնել «արտահերթ ընտրություններ - իշխանության վերարտադրություն» կոմբինացիան, ընդդիմությունը չպետք է «պատերազմ» հայտարարի արտահերթ ընտրությունների գաղափարին:


Նախ, լեգիտիմ իշխանության ձևավորման այլ մեխանիզմ, ըստ էության, գոյություն չունի: Երկրորդ՝ չպետք է թույլ տալ, որ իշխանությունը խաղա ընդդիմության ֆոբիաների վրա. հենց դա է իշխանության «կենսունակության» բանաձևը: Եվ վերջապես՝ խնդիրը ոչ թե արտահերթ ընտրություններով իշխանության անխուսափելի վերարտադրությունն է, այլ գործող ընդդիմության որակը, ինչի պարագայում իշխանության երկարաձգումը երաշխավորված է՝ լինի ընտրությունների, թե ընդդիմության վախերը կառավարելու ճանապարհով:


Ուրեմն, գերխնդիր է այնպիսի ընդդիմության ձևավորումը, որն ընտրություններից չի վախենում՝ առնվազն այն վստահությամբ, որ զարգացման իր ծրագիրը կարող է կոնսոլիդացնել հասարակությանը", - գրել է Սուրենյանցը:


 


 

Գորշ կարդինալը. խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը