26.11.2024
Թող սովորեն, լսեն, ֆիքսեն, որ ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը թվարկեց Արցախի կորստի համար մեղավորներին, բայց իրեն հիշատակել մոռացավ

Արցախի կորստի և Ադրբեջանին հանձնվելու մեջ բոլորը ներգրավված են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։


«Կատարվածի մեղավորը և՛ լրագրողներն են, և՛ ողջ հասարակությունը, ովքեր 20 տարի իշխանությունների հետ միասին թույլ չեն տվել, որ խնդիրը լուծվի»,- ասաց նա:


Լրագրողի հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ևս այդ շարքում է, Բաբայանը դրական պատասխանեց:


Նկատենք, որ մեղավորներ նշանակելիս Սամվել Բաբայանը մոռացավ կոնկրետ անուն տալ՝ իր անունը, թեև վերջին տարիներին զբաղեցրել է Արցախի առանցքային պաշտոններից մեկը։


Հիշեցնենք, Սամվել Բաբայանն այսօր հրավիրված էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: