26.11.2024
Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթաց
prev Նախորդ նորություն

Լիտվայի հետ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-լիտվական հարաբերությունների դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:


Ռայմունդաս Լոպատան նշել է հայ գործընկերների հետ սերտ համագործակցության փաստը և վստահություն հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը:


Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու վերջինիս նպատակներին: