28.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
prev Նախորդ նորություն

ՀՀ ՀՆԱ-ն աճել է 7.4%-ով

2023թ․-ի երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 579 մլրդ 911.9 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 379 մլրդ 316.9 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 7.4%-ով։

2023թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 862 հազ. 991 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 802 հազ. 116 ՀՀ դրամի համեմատ։