Քննարկվել են էներգետիկայի ոլորտում հայ-հնդկական համագործակցության հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հնդկաստանի Նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։
Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախածերում։
Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարաձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։