Արցախի հարցը հայկական օրակարգում պահելը արժանապատվության հարց է. Առաքելյան
"Ապրելու երկիր" կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը գրում է.
"Ողջունելի են ԱՄՆ Կոնգրեսում Արցախի վերաբերյալ լսումները, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի հնարավորությունների մասին։
Թեև արցախցիների իրավունքների մասին միջազգային հանրության արձագանքները կոչերից և ելույթներից բացի որևէ գործողության չեն հասել, սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրվի արցախցիների՝ Արցախ վերադարձի համար ՄԱԿ ԱԽ-ի մակարդակով միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն։
Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ գործող իշխանությունը, որն արեց առավելագույնը, որ Արցախի հարցը ամբողջովին դուրս մղի հայկական օրակարգից, ավելի է իրեն հեռացնելու Արցախի շուրջ որևէ քննարկումից։
Արցախի հարցը հայկական օրակարգում պահելը արժանապատվության հարց է"։