6.09.2025
Վահան Քերոբյանը կմեկնի Ճապոնիա
prev Նախորդ նորություն

Քննարկվել են «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում առաջարկվող լրացումները

Նախագծի նպատակն է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:


Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի անցումային դրույթների պահանջը երեք անգամ երկարացվել է: Նա նշել է, որ օրենքից կհանվեն անցումային դրույթները: Հիմնական զեկուցողի խոսքով արվել են մի քանի նոր շեշտադրումներ. առաջինը` մինչեւ 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրվի 50 մլն դրամ: Երկրորդը` համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին կհատկացվի լրացուցիչ 5 մլն դրամ, եւ երրորդը` աճել է մարզկենտրոնից եւ Երեւանից հեռավորության գործակիցը, որն էլ կազդի դոտացիա ստանալու գումարի ավելացմանը:


Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ փոփոխվել են նաեւ համայնքների բարձրադիրության գործակիցները:


Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել ԱԺ-ի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24-ժամվա ընթացքում:


 


 


 

Շուրջ 82 համայնքի եւ բնակավայրերի բնակիչներ կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը