24.11.2024
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա
prev Նախորդ նորություն

Սեպտեմբերի 19-ի և 20-ի հանրահավաքների հետևանքով քանի մեղադրյալ է դեռ բանտարկված. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.


"Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած հանրահավաքների և դրան հաջորդող ոստիկանական բռնությունների (զանգվածային անկարգություններ) հետևանքով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում մինչ օրս ստանձնել եմ 6 մեղադրյալի պաշտպանություն, որոնցից 1-ն անչափահաս է, 2-ի 18 տարեկանը լրացել է ընդամենը 2 ամիս առաջ: 

Այս պահին բանտարկված են մնացել նրանցից 2-ը:

Հուսով եմ, որ շուտով կհաջողվի նրանց էլ ազատել քրեակատարողական հիմնարկից",- հայտնում է Բաբայանը: