7.04.2025
Կաթողիկոսը Ծաղկաձորի թեմապատկան ճամբարում այցելեց Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքների
prev Նախորդ նորություն

«Խաղաղության խաչմերուկը» հերթական փորձն է՝ Անկարայի, Բաքվի պահանջը «ջրելու» նպատակով

Էրդողանը հերթական անգամ ասել է, թե Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները՝ նկատի ունենալով Ադրբեջան- Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության բացումը: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


«Ես հասկանում եմ, որ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» հերթական փորձն է՝ Անկարայի, Բաքվի և նաև Մոսկվայի պահանջը «ջրելու» նպատակով, բայց ինչպես տեսնում ենք՝ վերջիններս առաջնորդվում են ոչ թե կարգախոսներով, այլ կոնկրետ օրակարգերով:

Դարձյալ պնդում եմ, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից ոչ թե փախչել, այլ դրա շուրջ արդյունավետ բանակցել է պետք, մի կողմից, նոր պատերազմի վտանգը կանխելու, մյուս կողմից՝ ռացիոնալ լուծումներ գտնելու համար, որոնք նվազ ռիսկային կլինեն Հայաստանի սուվերենության համար»,- գրել է Սուրենյանցը:


 


 


 

Կաշառք ստանալու և այլ չարաշահումների մեջ մեղադրվող պաշտոնյաների նախաքննությունն ավարտվել է
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ