22.04.2025
Կանխվել է ՀՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպք (VIDEO). ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Երևանում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 14 բենզալցակայան

Երևանում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 14 բենզալցակայան, որից 5-ը՝ կենտրոնում: Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է մշտապես վերահսկել գործընթացը:

«Մենք այս խստությունը շարունակելու ենք, որովհետև տասնամյակների ընթացքում Երևանում որոշակի գործընթացների վրա աչք փակելով տեղի է ունեցել մի գործընթաց, որի արդյունքում կենտրոնում ունեինք բենզալցակայաններ, համայնքային հողի վրա ինքնակամ շինությունների աճ՝ քաղաքաշինական նորմերի խախտումներով: Մենք այդ քաղաքականությունը մերժում ենք և, ի հակադրումն այդ քաղաքականության, ասում ենք՝ սիրելի երևանցիներ, յուրաքանչյուր աշխատանք, որ արվելու է Երևանում պետք է իրականացվի որոշակի չափորոշիչների համապատասխան»,- այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ընդգծել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ դեսպանություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան