21.04.2025
Պապիկյանը մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը
prev Նախորդ նորություն

Չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի ՀԱՊԿ կազմից դուրս գալու պատճառ չի տեսնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանում շատ քաղաքական ուժերի հետ, հետևաբար, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երևույթներ են: Բայց, ամեն դեպքում, Հայաստանը կլինի Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է Բորդյուժան բելառուսական STV հեռուստաալիքին:


«Ես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, պարզապես չեմ կարող պատկերացնել այդ ապագան, քանի որ Հայաստանն այնչափ ինտեգրված է Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես, և որովհետև Ռուսաստանում ապրում է մի քանի միլիոն հայ»,- ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։

Փաշինյանը ներկայացրեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված ծրագրերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար