24.11.2024
Չեմ կիսում գնահատականը, որ ավելի ենք սրում հարաբերությունները ՌԴ հետ. փոխարտգործնախարար
prev Նախորդ նորություն

Ամեն ինչ կորցրած մարդկանց ծանակելու ու նոր տանջանքների մատնելու հիմք ստեղծող գործընթաց

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.


"ՀՀ կառավարության կողմից արցախցիների համար շրջանառության մեջ դրվող "Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական" կոչված թուղթը միջազգային իրավունքով սահմանված՝ մարդկանց փախստականի կարգավիճակ չի տալիս։


Ամեն ինչ կորցրած մարդկանց ծանակելու ու նոր տանջանքների մատնելու հիմք ստեղծող "իրավական" գործընթաց։ Սադիզմ"։


Հիշեցնենք, նախօրեին Կառավարությունն ընդունեց որոշում, որով փախստականի կարգավիճակ տվեց Արցախից տեղահանվածներին։ Որոշումն արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։