23.11.2024
«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները պարգևավճարները կփոխանցեն բռնի տեղահանվածներին
prev Նախորդ նորություն

Հայտնի են երրորդ եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողները

Հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։


1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ:


Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 967 միլիարդ 676 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 299 միլիարդ 235 միլիոն դրամ։


Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, երկրորդ հորիզոնականում  «Գազպրոմ Արմենիա»-ն է, երրորդ հորիզոնականում՝ «Գրանդ Տոբակո»-ն:

Ցանկին կարելի է ծանոթանալ հետևայլ հղմամբ: