19.04.2025
Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանը Փաշինյանի փոխարեն կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Բիշքեկում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդներում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Այսպիսով, հոկտեմբերի 25-26-ը տեղի կունենա Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) կառավարությունների ղեկավարների խորհուրդը, իսկ հոկտեմբերի 26-27-ը՝ ԱՊՀ երկրների վարչապետների ու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերը։


VERELQ-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա այցով մեկնել է Վրաստան, որտեղ մասնակցում է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:


Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:


 


 

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար