23.11.2024
Արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հավաքական Արևմուտքի ճգնաժամը

Հայաստանի իշխանության ոչնչով հիմնավորված միակողմանի կողմնորոշումը հավաքական Արևմուտքի ուղղությամբ ոչ միայն տարածաշրջանային իրողությունների, այլ ավելի գլոբալ տենդենցների սխալ հաշվարկի հետևանք է: Այս կարծիքին է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

"Սպիտակ տան մերձավորարևելյան քաղաքականությունը, մեղմ ասած, տապալման եզրին է:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմն արդեն չեղարկել է Իսրայել- Սաուդյան Արաբիա հաշտեցման գործընթացը, որի հովանավորը հենց Վաշինգտոնն էր: Բայդենի «բալանսավորված» այցը տարածաշրջան տապալվեց. Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումը ԱՄՆ նախագահի շրջագայությունը սահմանափակեց միայն Թել Ալիիվով, որտեղ նա Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը հանդես եկավ մի քանի հակասական հայտարարություններով:
Հորդանանում քառյակի գագաթնաժողովը տապալվեց. Հորդանանի թագավորը և պաղեստինյան ինքնավարության ղեկավարը հրաժարվեցին հանդիպել Բայդենի հետ:

Փոխարենը, ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կապիտոլիումի շենքերից մեկը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում։ Սա ցուցիչ է, որ Վաշինգտոնի քաղաքականությունն ոչ միայն չի նպաստում մերձավորարևելյան ճգնաժամի կարգավորմանը, այլ խրախուսում է ամերիկյան հասարակության բևեռացումը:

Հավաքական Արևմուտքի մասին մեր պատկերացումները, մեղմ ասած, ենթակա են վերանայման: Ոչ միայն այն պատճառով, որ նկատվում է նրա գլոբալ դերի նվազում, այլ նաև այն հանգամանքով պայմանավորված, որ արևմտյան ունիվերսալ արժեքները պաշտպանելու անհրաժեշտություն կա առաջին հերթին հենց արևմտյան շահախմբերից",- գրել է Սուրենյանցը: