22.04.2025
Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես հրաժարվեց նախագահի երկրորդ ժամկետից
prev Նախորդ նորություն

Թրամփն ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնում կնշանակի «Կատաղի շուն» մականվամբ գեներալի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակի ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին, հայտնում է The Washington Post:

Ըստ պարբերականի, հավանաբար, այդ մասին կհայտարարվի գալիք շաբաթվա սկզբին: Ջեյսմ Մեթիսը համարվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուն:

Գեներալն ու Թրամփը հանդիպել են նոյեմբերի 17-ին, որից հետո Թրամփը հայտարարել է, որ Մեթիսը «փայլուն, հիանալի մարդ է»: Մեթիսը ծառայել է Պարսից ծոցում, Աֆղանստանում և Իրաքում, արժանացել է «Կատաղի շուն» մականվանը իսլամիստ ծայրահեղականների հանդեպ անողոք վերաբերմունքի համար:

Նախարարների թեկնածությունները պետք է հաստատվեն Սենատում: Սակայն, Մեթիսի դեպքում հարկավոր է Կոնգրեսի Վերին պալատի լրացուցիչ թույլտվությունը: Պարբերականը դա բացատրում է նրանով, որ ԱՄՆ-ում օրենք կա, որով ՊՆ ղեկավար կարող է նշանակվել միայն այն անձը, որը 7 տարի է չի ծառայում: Մեթիսը հեռացել է պաշտոնից 2013-ին:
Ռենցին հեռանում է. Իտալական հանրաքվեն կարող է հանգեցնել երրորդ Brexit-ի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան