23.11.2024
Չենք փնտրել թշնամիներ, մեզ հարկավոր են ընկերներ. ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ հետ հավասար համագործակցության
prev Նախորդ նորություն

Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես հրաժարվեց նախագահի երկրորդ ժամկետից

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ այլևս չի պայքարելու երկրի ղեկավարի պաշտոնի համար և նախագահի լիազորությունների ավարտից հետո իր թեկնածությունը չի առաջադրի 2017 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն:

«Ես որոշել եմ չառաջադրել թեկնածությունս 2017 թվականի նախագահական ընտրություններին», — հայտարարել է գործող նախագահը:

Օլանդը իր ելույթում հիշեցրել է իր նախընտրական խոստումների մասին և այն ջանքերի, որ գործադրվել են դրանք կյանքի կոչելու համար: Նախագահը խոստովանել է, որ որոշների իրականացման ժամանակ սխալներ են եղել, իսկ որոշների արդյունքները տեսանելի կլինեմ որոշ ժամանակ անց միայն:

ՌԲԿ-ն հիշեցնում է, որ վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահի վարկանիշը շատ ցածր է, 2016-ի գարնանը սոցհարցումները ցույց տվեցին, որ 85 տոկոսը դժգոհ է Օլանդի վարած քաղաքականությունից, նրանց 46 տոկոսը ընդգծել է, որ «չափազանց դժգոհ են» և միայն հարցվածների 14 տոկոսն է ասել, որ գոհ է Օլանդ նախագահից: