9.06.2025
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի քաղաքներին աջակցության համար
prev Նախորդ նորություն

Քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։


Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։


Անդրադարձ է կատարվել համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին, մասնավորապես, շինարարության, առողջապահության, մշակող արդյունաբերության, արևային էներգիայի ոլորտներում։


Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտների վերաբերյալ:


 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Մարիա Զախարովայի հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին