26.11.2024
Արցախի ԱԳՆ-ն երախտագիտությունն է հայտնում Փարիզին
prev Նախորդ նորություն

Այն, ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է. Անն Իդալգո

Այն, ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է: Այս մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ առցանց ասուլիսում Կոռնիձորից հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:


Նա նշեց, որ այսօր տեղի ունեցողը ցեղասպանություն է, էթնիկ զտում, այդ մասին նաև ՄԱԿ-ում են խոսել է, և սա արվում է մի ժողովրդի հանդեպ, որն իր իրավունքներն է ցանկանում պահել։ Իդալգոն դիմեց Ֆրանսիայի նախագահին, որ նա ՄԱԿ ԱԽ-ում ունեցած դիրքն օգտագործի, որպեսզի դատապարտող բանաձև ընդունվի այս ամենի հանդեպ։


«Մենք եկել ենք այս վիճակը դատապարտելու»,- ասաց Փարիզի նա:


Խոսելով Ֆրանսիայից ՀՀ տեղափոխված մարդասիրական օգնության մասին, Իդալգոն ասաց, որ այն նախատեսված է Արցախի վեց քաղաքների համար, որոնք նախորդ տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ են։ Նա ընդգծեց՝ կանայք, երեխաներ, նորածիններ չեն կարողանում արժանապատիվ ապրել իրենց հողի վրա և դա դատապարտելի է:


«Մեր ուղերձը պարզ է՝ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը»,- հավելեց նա։