ՊՆ-ում քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքը
Օգոստոսի 30-ին ընդունել եմ Հայաստանի Հանրապետություն այցելած Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը:
Պատվիրակությանն ուղեկցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:
"Ողջունել եմ Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներին։ Բարձր եմ գնահատել Հայաստան այցելության նախաձեռնությունը` հաշվի առնելով պաշտպանական բնագավառում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը:
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ բանակում մեկնարկած բարեփոխումները և պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև պատասխանել եմ պաշտպանական քոլեջի պատվիրակության՝ վերոնշյալ ոլորտներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին":