21.04.2025
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
prev Նախորդ նորություն

Փաստորեն ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու է "Մայր Հայաստան" դաշինքով, գրառում է արել՝ նվիրված Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին.


"Ուկրաինական Զելենսկու հայկական կլոնը հայտարարել է, որ ընտրություններից հետո ոչ ՔՊ-ին կմիանա, ոչ ՛՛նախկիններին՛՛:

Չգիտեմ նախկիններ ասելով ում նկատի ունի, դա թողնենք իր երևակայությանն (կարծես թե նորերը մի ... են, ինքն էլ դրանց հպարտ ներկայացուցիչն է) ու փորձենք հասկանալ ասածի իմաստը:

Իմաստը հետևյալն է, եթե այնպես ստացվի, որ կոալիցիա կազմելու պահանջ առաջանա ընդդեմ ՔՊ-ի ու դրանով սկսվի իշխանափոխության ընթացքն, ապա ինքը դա կտապալի:

Հիմա սա քաղաքական լեզվով բացատրենք: Փաստորեն ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում, որպեսզի թույլ չտա ՔՊ-ի տապալումը և ընտրությունները գոնե երկրորդ փուլ տանի",- գրել է Դանիելյանը:


 


 

Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետը «Եռաբլուրի» 4 հողատարածքները կվերադարձնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար