9.06.2025
Ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը. Բեգլարյան
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնության շարասյունը շարժվեց դեպի Հակարիի կամուրջ

Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է: Այսօր վաղ առավոտյան շարասյունը շարժվեց դեպի Հակարիի կամուրջ՝ Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետ:


Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը։


Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։


Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ նույն ուղղությամբ Երևանից շարժվեց մարդասիրական օգնությամբ շարասյուն, որը, սակայն, մինչ օրս Կոռնիձորում է՝ Ադրբեջանն արգելել է շուրջ 400 տոննա օգնության մուտքը Արցախ:


 


 

Մի քանի հարց այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին Արտակ Բեգլարյանից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին