29.11.2024
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են կոմունիկացիոն համագործակցությունը

Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան։ Թուրք նախարարը Բաքու կժամանի նոյեմբերի 28-ին։

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի Ֆինանսական կոնգրեսի ժամանակ հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարեվերջ։
Էրդողանի խոսքով՝ այդ և մյուս կարևոր նախագծերի իրագործումը շարունակվել է չնայած Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին ու թուրքական էկոնոմիկայի առջև ծառացած մյուս լուրջ մարտահրավերներին.

«Ակնկալվում է, որ ԲԹԿ երկաթուղու բացումը տեղի կունենա մինչև տարեվերջ։ Դա կլինի Պեկին-Լոնդոն երկաթուղու ամենակարևոր հատվածը»։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքիից մինչև Կարս հատվածի շինարարությունից հետո բեռները Չինաստանից անմիջապես տարանցվելու են Թուրքիա և Եվրոպայի այլ քաղաքներ: Այդ մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենթ Գյումրյուքչյուն:
Նա նշել է, որ մինչև այդ բեռների տեղափոխությունը նավահանգիստներով Թուրքիա են հասնելու յոթ օրվա ընթացքում:

«Այդ նախագծի իրականացմամբ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան Եվրոպայի ու Ասիայի միջև կապող կամրջի դերակատարում կստանձնեն: Չինաստանի ժամանող բեռնատար գնացքը մինչև մարտ ամիսը մեկ անգամ կտեղափոխի կորեական արտադրանքը, իսկ մարտից հետո բեռները տեղափոխվելու են շաբաթական երկու անգամ: Հաջորդ տարի Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ավարտից հետո իրենք առևտրի ավելի մեծ հնարավորություններ կունենա: Այդ քայլը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պատկերը»,-նշել է նա: