8.06.2025
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Արցախի հարցով հայտարարություն կանի. Արամ I
prev Նախորդ նորություն

Հավատացած ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին. Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում հրաժարվել է որևէ մանրամասներ տրամադրել Կովկասի բանակցությունների հարցով պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարվելիք այցի մասին:


Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։


Նա հավելել է. «Ինչպես մշտապես նշել ենք, հավատացած ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին: Ահա թե ինչու ենք շարունակում ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ինչպես մեր գերատեսչության ամենաբարձր, այնպես էլ ավելի ցածր մակարդակներում՝ կոչ անելով նրանց գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրին հասնելու համար»:


 


 

Ադրբեջանի ագրեսիան սարսափելի է և անողոք. Ադամ Շիֆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին