24.11.2024
ՀՀ-ն պետք է չեղարկի «Կրոնի ազատության դաշինքի» տակ 2020թ.-ին դրված ստորագրությունը. կարծիք
prev Նախորդ նորություն

Չի կարող բարբարոսը պաշարել Արցախը և «հումանիտար օգնություն» հասցնել. Ոսկանյան

Չի կարելի, պատկերավոր ասած, բերանի աջ անկյունով ասել, որ ճանաչում ես Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մաս, իսկ ձախով՝ պնդել, թե նույն այդ պետություն կոչեցյալի նպատակն Արցախում էթնիկական զտումներն են՝ այսինքն ցեղասպանության մի տարատեսակը, որովհետև ստացվում է, որ 120 000 հայի թողնելով ցեղասպանի քմահաճույքին, դու նպաստում ես այդ ցեղասպանության իրականացման հավանականության մեծացմանը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:


"Նույն կերպ արգահատելի է, երբ ասում են, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է բացի Բերձորի միջանցքը և միաժամանակ խոսում Ակնայի ճանապարհով նույն այդ բարբարոսից ինչ-որ «հումանիտար օգնության» հնարավորության մասին, որովհետև չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել իր իսկ կողմից պաշարվածներին",-գրել է նա։