24.11.2024
Վահե Հովհաննիսյան. Ինչու՞ ենք մենք բոլորս հասկանում, որ մեծ աղետի շեմին ենք
prev Նախորդ նորություն

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիային և Ադրբեջանին հաջողվի ՌԴ-ին 2025 թ. դուրս բերել Արցախից

Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ էության, բաց տեքստով ասել է այն, թե ինչ է թուրք-ադրբեջանական կողմը ակնկալում Ռուսաստանից Արցախում. «Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ռուսաստանը Ղարաբաղում մնալու է մինչև 2025 թվականը և 2025 թվականին լքելու է այն։ Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու պայմանավորվածությանը։ Այս հարցին ուշադրությամբ հետևում է նաև իմ եղբայր Իլհամ Ալիևը»։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։


"Ինչպես կռահում եք, եթե Թուրքիային և Ադրբեջանին այս կամ այն ճանապարհով հաջողվեց ՌԴ-ին 2025 թ.-ին դուրս բերել Արցախից, ապա Արցախի հայության և որպես այդպիսին Արցախի վերջին էջը կփակվի։ Դրանից հետո թուրք-ադրբեջանական ուժերը իրենց բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու են Սյունիքի և Վայոց Ձորի նվաճման ուղղությամբ, որի մասով արդեն 2,5 տարի է մեծամասշտաբ քայլեր են իրականացնում՝ նշված մարզերում ռազմավարական նշանակության տարածքային նվաճումներից մինչև քաղաքական համապատասխան հռետորաբանությամբ ներքին ու արտաքին լսարանների նախապատրաստում։


Հայաստանի համար 2025-ը շրջադարձային տարի է։ Կամ մինչ այդ կհաջողվի հեռացնել դե-ֆակտո թուրքամետ իշխանությանը և լիարժեք նոր արտաքին ու պաշտպանական համակարգ կառուցել (դա անելու ունակ մարդկային և այլ ռեսուրսներ դեռևս առկա են), կամ աղետը կխորանա՝ ամենաանդառնալի հետևանքներով։


2025-ին մնաց 2,5 տարի։ Իրականում սակայն՝ ավելի քիչ։


Հայաստանի բոլոր մտահոգ քաղաքացիները և հատկապես՝ պատասխանատվություն ստանձնող էլիտան դեռ երեկվանից պետք է զբաղվի այս բարդ աշխատանքով", - գրել է նա։