28.11.2024
Մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման շուրջ
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն`իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։


Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։


«Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։