29.11.2024
Իրավապաշտպանի վրա իրավապահի հարձակման գործով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ
prev Նախորդ նորություն

Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ

2023թ. Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ: Այս մասին հայտարարվեց այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:

Ծրագրի առաջին փուլով՝ կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:
Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է: Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի: