22.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Կեսօրին Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։


Հուլիսի 6-ին ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ։


Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները:


Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։


 


 


 

ՔՊ նիստում քննարկվել է կուսակցության զարգացման ռազմավարությունը
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին