27.11.2024
Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Պրահա - Երևան - Պրահա երթուղով չվերթերը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստանում ապահովագրական ոլորտում առկա բացերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության, «Տալանքս խմբի», «Ցե-Քյու ներդրումային խմբի» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերությունների հետ ձևավորված համագործակցությանն առնչվող հարցերը: Այդ համատեքստում կարևորվել է կենսաթոշակային կուտակային համակարգի գործունեության ուղղությամբ ընկերությունների և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունքները:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ապահովագրական ոլորտում առկա բացերի և ոլորտի զարգացման հնարավորությունների շուրջ: