27.11.2024
«Հրապարակ». Իրավիճակը սրվում է. բոլորը սպասողական վիճակում են
prev Նախորդ նորություն

Գալուզինն ու Հարությունյանը մտքեր են փոխանակել Լաչինի միջանցքում և ԼՂ-ում իրավիճակի զարգացման շուրջ

Հունիսի 26-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:


Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:


Տեղի է ունեցել մտքերի փոխանակում` երկկողմ օրակարգի արդիական թեմաների, Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման շուրջ:


Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թթ. ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների անկասելի պահպանման կարևորությունը: