24.04.2025
ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ. Փաշինյանը՝ դեսպանին
prev Նախորդ նորություն

Ֆինանսների նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:


Նախարար Հովհաննիսյանը կարևորել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել դեսպան Զոհուրիին հետագա գործունեության մեջ:


Դեսպան Զոհուրին գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության շարունակականության ապահովման հարցում:


 

Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար