4.04.2026
Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Խաչատուր Իսկանդարյան - 100 ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Խաչատուր Իսկանդարյան - 100. Քանդակագործը և քաղաքը ցուցահանդեսը։

Շուրջ 50 ստեղծագործությունների միջոցով՝ քանդակ, գրաֆիկա, գեղանկար, արվեստագետն արտահայտել է տպավորություններ տարբեր երկրների շրջագայություններից։ Խառը տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, տուշ, տեմպերա, պաստել և այլն) արված քաղաքային բնանկարները պատկերում են Հայաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Էստոնիայի, Ճապոնիայի տեսարաններ, ներկայացնում ամեն քաղաքին բնորոշ գողտրիկ և գունագեղ անկյուններ։ Իսկ մտերիմ արվեստագետներին, մտավորականներին, քաղաքը խորհրդանշող անձնավորություններին պատկերող փոքրաչափ արձանիկներում վառ կերպով դրսևորվել են Իսկանդարյանի արվեստի ոճական առանձնահատկությունները, նրա յուրօրինակ մտածելակերպը և ջերմ վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ:

Ցուցահանդեսը բաց է երեքշաբթիից կիրակի, ժամը 10։00-20։00, մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից:

Հայաստանն ու Լատվիան կզարգացնեն համագործակցությունը դեղարտադրության ոլորտում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար