4.04.2026
Առաջիկա օրերին Ազատ գյուղի հրդեհի վայրում կկատարվեն որոշ ուսումանասիրություններ
prev Նախորդ նորություն

Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է. ո՞րն է պատճառը

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։


Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:


Գիշերվանից առ այսօր ՀԿԵ-ի, ԱԻՆ-ի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ, տարվող աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար